«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։
Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում են Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը՝ ֆեյսբուքում հայտնում է ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
Ֆրանսիայի համալսարանների դասախոսները Liberation-ում հրապարակել են բաց նամակ, որով կոչ են անոււմ կոնֆլիկտը լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ և հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնելով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 64 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր գիտնական կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը։
ԿԳՄՍ նախարարության գործելաոճի մասին հասարակության լայն շրջանակները տեղյակ են վաղուց. ինչ իրավիճակ էլ լինի, այս նախարարությունն «իրեն չի կորցնում»:
Ստորև ներկայացվող վերլուծությունը բերված է թուրքական մամուլի նյութերից։ Այն արտացոլում է Անկարայի քաղաքական և փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Տեքստը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիայում ներկայացվում միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ որպես էներգետիկ, լոգիստիկ և աշխարհաքաղաքական խաչմերուկ, որտեղ Անկարան փորձում է ամրապնդել իր դիրքերը...